National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
10.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
17.09.2013
Միացյալ Թագավորության Համայնքների պալատի պատվիրակությունը ՀՀ Ազգային ժողովում
1 / 9

Սեպտեմբերի 17-ին ՀՀ Ազգային ժողովի Հայաստան-Մեծ Բրիտանիա բարեկամական խմբի ղեկավար Կարեն Ճշմարիտյանը եւ խմբի անդամներ Կարինե Աճեմյանը, Նաիրա Կարապետյանը եւ Մհեր Շահգելդյանը հանդիպեցին Միացյալ Թագավորության Համայնքների պալատի պատվիրակության անդամներին:

Ողջունելով արդեն երրորդ անգամ Հայաստան այցելած բրիտանացի պատգամավորներին, Հայաստան-Մեծ Բրիտանիա բարեկամական խմբի ղեկավար Կարեն Ճշմարիտյանը կարեւորեց երկու երկրների միջեւ առկա փոխգործակցությունն ու դրա խորացումը, տարբեր ուղղություններով փոխշահավետ կապերի ստեղծումը: Նա, ինչպես նաեւ պատվիրակության անդամները, հյուրերին առաջարկեցին համագործակցությունը տեղափոխել ավելի առարկայական հարթություն՝ խթանելով երկու երկրների կրթական, գիտական կենտրոնների հարաբերությունները:

Շնորհակալությամբ ընդունելով առաջարկը, բրիտանացի հյուրերը նկատեցին, որ շահագրգռված են Հայաստանի հետ հարաբերությունների սերտացմամբ եւ խորացմամբ, քանի որ Հայաստանն ընկալում են որպես գիտելիքահեն, ինտելեկտուալ մեծ հնարավորություններ եւ հեռանկարներ ունեցող երկիր:

Զրուցակիցների կարծիքով, երկու երկրների հնարավոր եւ խոստումնալից համագործակցության դաշտը լայն է. կրթությունից եւ մշակույթից բացի, որն արդեն բավական ընդարձակ է, հնարավորություն կա համագործակցելու գիտության, բարձր տեխնոլոգիաների, հեռահաղորդակցության ոլորտներում:

Նույն օրը Մեծ Բրիտանիայի պատվիրակության հետ հանդիպեցին նաեւ Ազգային ժողովի խմբակցությունների ներկայացուցիչները՝ ՀՀԿ խմբակցության անդամներ Արտակ Զաքարյանը, Կարինե Աճեմյանը, ԲՀԿ խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանը, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը, ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը, «Ժառանգություն» խմբակցության անդամ Թեւան Պողոսյանը:

Հանդիպման ժամանակ քննարկվեցին Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության հեռանկարներին եւ եվրաինտեգրման շարունակականությանն առնչվող խնդիրներ:

Եթե ընդդիմադիր պատգամավորներից Լեւոն Զուրաբյանը քննադատեց ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությունը, իսկ Թեւան Պողոսյանը անընդունելի համարեց Մաքսային միությանն անդամակցելու՝ իշխանությունների որոշումը, ապա ՀՀԿ, ՕԵԿ խմբակցությունների ներկայացուցիչները հավաստիացրին, որ Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի որոշումը չի հակասում եվրաինտեգրման կուրսին, ընդհակառակը՝ Հայաստանը հավատարիմ է Եվրամիության հետ հարաբերությունները շարունակելու եւ բարեփոխումներ իրականացնելու իր որդեգրած քաղաքականությանը: Մասնավորապես Արտակ Զաքարյանը նկատեց, որ սեպտեմբերի 3-ին Հայաստանում ոչինչ չի փոխվել, չի փոխվելու նաեւ նոյեմբերի 29-ին. Հայաստանը վճռական է եւ՛ բարեփոխումների, եւ՛ ԵՄ-ի հետ ասոցացման հարցում: Նրա գնահատմամբ՝ Ռուսաստանը եղել ու մնում է Հայաստանի ռազմավարական դաշնակիցը, եւ Հայաստանի համար այդ հարաբերությունների պահպանումն ու զարգացումը միշտ կարեւոր է եղել, իսկ Մաքսային միության հետ համագործակցության եւ ԵՄ հետ ասոցացման բանակցությունները զուգահեռաբար ընթացել եւ շարունակվելու են: «Քաղաքականությունը հնարավորության արվեստ է, ինչը մենք կփորձենք կյանքի կոչել ԵՄ հետ հարաբերությունների զարգացման գործում»,- ասաց Արտակ Զաքարյանը:

Բրիտանացի խորհրդարանականները նկատեցին, որ յուրաքանչյուր երկիր ինքն է որոշում իր քաղաքականությունը՝ ելնելով իր ազգային տնտեսական ու քաղաքական շահերից, եւ միաժամանակ հույս հայտնեցին, որ Հայաստանը կշարունակի ժողովրդավարացման ու բարեփոխումների՝ իր որդեգրած քաղաքականությունը:

Նույն օրը Միացյալ Թագավորության Համայնքների պալատի պատվիրակությունը ալցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Նրանք ծաղկեպսակ դրեցին 1915 թ-ի Հայոց Մեծ եղեռնի մեկ ու կես միլիոն ամեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին եւ մեկ րոպե լռությամբ հարգեցին նրանց հիշատակը: Պատվիրակության անդամները եղան նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացան ցեղասպանությունը վավերացնող փաստաթղթերին եւ գրառում կատարեցին «Պատվո հյուրերի» հուշամատյանում:




10.05.2024
Ավելացվում են քաղաքացիներին ծանուցելու եղանակները
Օրենքի նախագծով հստակեցվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, վարժական հավաքների եւ զինվորական վարժանքների կազմակերպման եւ անցկացման շրջանակներում քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու համար տրվող պատշաճ ծանուցումների եղանակները, ինչպես նաեւ քաղաքացու կողմից դ...

10.05.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

10.05.2024
Նիստեր կհրավիրեն ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները
Մայիսի 13-ին՝ ժամը 12:00-ին, 114 դահլիճում կհրավիրվի Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ: Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը կկայանա մայիսի 17-ին՝ ժամը 11:00-ին, 214 սրահում: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am